▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զզվում եմ սուրբ արարողությունը քաղաքական նպատակով շահարկողներից

Զզվում եմ մեր` հայերիս, չափից դուրս «գիտակությունից», չափից դուրս «կազմակերպվածությունից», ընտրամոլությունից, ճոխ, ցուցամոլության հասցնող թաղումամոլներից, այդ «միջոցառումների» կազմակերպմանը պատրաստակամ մասնակցող, այդ մոլուցքների «չափից դուրս գիտակներից», ամեն ինչի ընդունակ, շահամոլ այդ եւ համանման «ակտիվիստներից», պատեհ- անպատեհ մոմավառություններ «մոգոնողներից», այդ սուրբ արարողությունը քաղաքական, անձնական, կուսակցական նպատակով շահարկողներից, «ոչխարի»  նման «կուտը» ուտող մասնակցողներից, չափից դուրս հաշվենկատներից, չափից դուրս գավառամտությունից, քաղքենիությունից, միայն խոսքով ազնվության, պարկեշտության կոչեր անողներից…

Զզվում եմ այդ ավագանի կոչվածների հաստավիզ, ուռած գլխով, խաշա-քյաբաբա-խորովածախառն ուղեղի մակարդակի, ինքնաբավ, բութ, բայց լպիրշ հայացքով, մարդանմանների ոհմակից…
Զզվում եմ խրոնիկ հիվանդության նմանվող դժգոհ, ամեն նվագի տակ պարող, ամեն առիթով հրապարակներում անեծք թափող, մտագար, կիսախելագար գոռացող, հայհոյող, լրիվ շեղված, խեղված, մարդկային կերպը կորցրած, ԲՏՌ-ներից, քաղաքական զոմբիներից ու նրանց «շախ»  տվողներից…
Մի խոսքով զզվելի է, տհաճ…
Ու ցավալին, զզվելին, տհաճը գիտե՞ք որն է, որ բոլորը` գրեթե բոլորը, մեծ հաշվով նույն սանդվի կտավն են…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին