▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 կանոն, թե ինչպես մարդուն դարձնել «զոմբի»

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «ՀՀ կառավարիչները ապրում և գործում են նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, Յոզոֆ Գեբելսի քարոզչական կանոններով: Ըստ այդմ, ձեզ ներկայացնում եմ 10 կանոն, թե ոնց մարդուն դարձնել զոմբի: Ի դեպ, երբ Հիտլերը 1933 թվականին դարձել է Գերմանիայի կանցլեր, իսկ 1934-ին ֆյուրեր, նա նույնպես օգտվել է այդ քարոզչատեխնոլոգիայի կանոններից, և արդյունքը բոլորիդ հայտնի է:

Կանոն առաջին
Զենքի քանակը առ ոչինչ է, եթե իշխանությունը չի տիրանում մարդկանց հոգիներին:

Կանոն երկրորդ
Պրոպագանդայի միակ նպատակը զանգվածների էմոցիաները խլելը պիտի լինի։

Կանոն երրորդ
Այդ նպատակին հասնելու համար ամեն միջոց պիտի կիրառել: Կարևոր է, որ պրոպագանդայի ազդեցությունն արդյունավետ լինի։

Կանոն չորրորդ
Շատ կարևոր է, որ «սպիտակ», այսինքն՝ ճշմարիտ փաստերի հետ մեկտեղ կիրառվեն նաև «գորշ», այսինքն՝ կիսաճշմարիտ փաստեր, իսկ երբեմն նաև «սև», այսինքն՝ բացահայտ սուտ փաստեր: Այս երեք տեսակի փաստերի համադրության միջոցով կարևոր է կառուցել ուղեղների լվացման արդյունավետ ծրագիր:

Կանոն հինգերորդ
«Սևի», այսինքն՝ սուտի աստիճանն ինչքան մեծ լինի և լայն տարածում ստանա, այնքան շատ մարդ կհավատա այդ ստին: Այստեղ կարևորն այն է, որ այդ համադրությունների արդյունքում մարդիկ հավատան պրոպագանդային:

Կանոն վեցերորդ
Որպեսզի ամբոխը կասկածների մեջ չընկնի, ուղերձները պիտի լինեն չափազանց պարզ ձևով ներկայացված՝ առանց ավելորդ ինտելեկտուալիզմի: «Հիշե՛ք,-նշում էր Գեբելսը,-որ «պրոպագանդայի ամենամեծ թշամին ինտելեկտուալիզմն է»:

Կանոն յոթերորդ
Պրոպագանդան պետք է ազդի ոչ թե մարդկանց գիտակցության, այլ զգացմունքների վրա: Իսկ դրա համար պրոպագանդան պետք է լինի վառ և ցայտուն:

Կանոն ութերորդ
Պրոպագանդայի մեսիջները պետք է հասկանալի լինեն հասարակ մարդու համար: Ավելին, մայրաքաղաքի բնակչի մեսիջը պետք է տարբերվի գավառներում ապրողներից:

Կանոն իններորդ
Անընդհատ պետք է գովաբանել և սիրաշահել հասարակ ժողովրդին, նրանց անվանել սիրելի, հարգելի, խելացի մակդիրներով: Միաժամանակ, ժողովրդի հետ միասին պետք է փառաբանել նաև առաջնորդին՝ ցույց տալով, որ «առաջնորդն ու ժողովուրդը նույն բանն են»: Որ «առաջնորդը գործում և աշխատում է բացառապես ժողովրդի համար»:
Նույնացնելով առաջնորդին ու ժողովրդին՝ պետք է բացառել, որ նրանց արանքում գոյություն ունենան այլ քաղաքական սուբյեկտներ: Դրանց պետք է անվանել բացիլներ, ժողովրդի թշնամիներ, քանզի առաջնորդին հակադրվողը չի կարող չհակադրվել նաև ժողովրդին: Եկեղեցու դերը պետք է նվազեցվի, քանզի եկեղեցու նկատմամբ և քրիստոնեական հավատքը պետք է փոխարինվի առաջնորդի հանդեպ հավատքով: Իսկ երկու հավատք թույլ տալ չի կարելի: Հիսուս Քրիստոսի իմաստն ու արժեքը պիտի նվազեցվի, նշվի, որ ժամանակակից Քրիստոսը հենց այսօրվա Առաջնորդն է:
Ընդորում, այս ամենը պետք է ներկայացնել բարձր պաթոսով և նույնիսկ արհեստական հիստերիա մտցնել ելույթներում, որպեսզի շարքային քաղաքացիների զգացմունքների վրա դա ազդի:

Կանոն տասներորդ
Նույն բանը պետք է կրկնել անընդհատ, որպեսզի տեղեկատվական մեծ քանակն ի վերջո վերածվի որակի՝ համոզելով հնարավորինս մեծ թվով մարդկանց:
Հայաստանում այդ կանոնները իրագործվում են հետևյալ միջոցներով՝ ՊՈԱԿ, Հ1 և իշխանական բազմաթիվ կեղծ ալիքների և ֆեյքերի միջոցով, ուսումնասիրեք ու կտեսնեք 80-90% համընկնում...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more