▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

160-ից ավելի կին եւ մեկ Սերժ Սարգսյան.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ մարտի 3-ին, ՀՀԿ կանանց խորհուրդը՝ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, Ծաղկաձորի սպորտբազայում կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ՝ կանանց մեկամսյակի առիթով։

Այս տարի տոնը կլինի ոչ այնքան ՀՀԿ-ական, Ղարաբաղից եւս կանայք կլինեն․ Արթուր Թովմասյանի եւ Աշոտ Ղուլյանի կուսակցության ներկայացուցիչներին ՀՀԿ կանանց խորհուրդը եւս հրավեր է ուղարկել։ «Սերժ Սարգսյանի հետ այդ հանդիպումները երբեք ռեգլամենտ չեն ունենում ու շատ երկար են տեւում․ ով ինչ ուզում՝ հարցնում է, նա համբերությամբ լսում ու մանրակրկիտ պատասխանում է»,- ասաց մեր աղբյուրը։

Սակայն դա ամենը չէ․ հանդիպումից հետո, նույն համբերատարությամբ, Սերժ Սարգսյանը նկարվում է բոլոր ցանկացողների հետ՝ հատ-հատ․ «Պատկերացնո՞ւմ եք՝ 160-ից ավելի կին, բոլորն էլ ցանկանում են նկարվել, մի հատ դժգոհություն չի հայտնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more