▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«18-19 տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արվեց». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի գրառումը․ «Երեկվա մասին
Մեզ սխալմամբ թվում է, թե երեկվա ամենակարևոր ու ողբերգական իրադարձությունը հավաքականի պարտությունն էր։ Իհարկե, դա հաճելի տեսարաններինց չէր։ Սակայն։
Երեկ բանակում ունեցանք նոր զոհ՝ ինքնասպանության վարկածով։ 18-19 տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արված տոնական Երևանի ֆոնին ցավալիորեն խորհրդանշական էր. սյուրռեալիզմը մեզ հետապնդում է վերջին տարիներին։
Երեկ նաև ՄԵԿ հոգու դասախոսությունն էր ինչ-որ երիտլսարանի առաջ՝ «Հաց և կացի սոցիալ-հոգեբանական վերլուծությունը» թեմայով։ Այն, որ Նիկոլի մտքով չի անցնում, որ սոցիալական միգրացիոն երևույթների թեմայով կան ամբողջական տեսություններ, առվազն 18-րդ դարի վերջերից՝ գիտական ուղղություններ, աշխարհով մեկ աշխատել են (և աշխատում են) ամբողջական ինստիտուտներ, որ սոցիոլոգիայի, հոգեբանության և տնտեսագիտության տարբեր ուղղություններով հարյուրամյակներով աշխատում են այս և հարակից թեմաների շուրջ, որ կան նոբելյան մրցանակակիրներ, որոնք աշխատել են հենց այս խնդիրների շուրջ, դրան սովոր ենք արդեն։ Դա մեր ընթացիկ իրականությունն է։
Այնուհանդերձ, եթե խնդիր ես դնում հասկանալու, թե իրականում ինչո՞ւ է նման բաներ ասում, կարող ենք ենթադրել, որ նա այդ «որտեղ հաց, այնտեղ կացի» (և նրա մոդիֆիկացված տարբերակի) գաղափարախոսությունը հենց իր թիմի, «մեծարգոների ենթամշակույթի» համար է զարգացնում։ Մտքներովդ չանցնի՝ ունենալ ոչ նյութական արժեքներ, ինքնուրույն մտածելու փորձ, վեհ գաղափարներ, թաքուն-խորքային ապրումներ... Դրանք ուղիղ հակասության մեջ են այս իշխանական կացարանի հացի պայմանների հետ։ «Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more