▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

18 ամյա Հայկ Կալեյանը հասցրեց ծառայել ընդամենը 74 օր

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում`նստավայրը Ստեփանակերտ, հունիսի 20-ին մեկնարկել է զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատաքննությունը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի պահանջով: Նախաքննության ավարտից հետո տուժող կողմին չէր տրամադրվել քրեական գործի նյութերի պատճենը և Կալեյանների ընտանիքը հնարավորություն չէր ունեցել մինչ դատական նիստը ծանոթանալ և պատշաձ պաշտպանություն իրականացնել:   

 Այս մասին գրում է Լրագրողներ հանուն մարդու իրավունքների կայքն ու հիշեցնում, որ նախաքննական մարմինը զինծառայողի մահվան այս դեպքը որակել է որպես ինքնասպանություն: Ըստ այդ վարկածի, իբր, Հայկ Կալեյանն իրեն ամրակցված գնդացիրից ինքնասպանության նպատակով որովայնի շրջանում 3 կրակոց է արձակել և Մարտունու զինվորական հոսպիտալ տեղափոխելուց հետո մահացել:   

Քրեկան գործով Հայկ Կալեյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում են 5 զինծառայողներ, որոնցից 3-ը պաշտպաններ չեն ունեցել: Դատական նիստի ընթացքում նրանցից մեկը հրաժարվել է դատարանի կողմից իրենց տրամադրված պաշտպանից:, իսկ մյուս երկուսը ցանկություն են հայտնել առանց պաշտպանի մասնակցել: Դատավորը 3 մեղադրյալներին  հնարավորություն է տվել մինչև հաջորդ նիստը փաստաբան ներգրավել:   

 

Ավելի մանրամասն` կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more