▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«18 մարդու գործից հանել են հե՛նց գործադուլի պահին». Հակոբ Կարապետյան

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «18 վարորդի ազատել են աշխատանքից՝ գործադուլ անելու համար։ Մի կողմ թողնենք՝ արդարացի է նրանց պահանջը, թե ոչ, աշխատանքային պայմաններին բավարարող աշխատավարձ ստանում են, թե ոչ։ Բայց 18 մարդու գործից հանել են հե՛նց գործադուլի պահին։ Սա, իհարկե, ժողովրդավարության բաստիոնի հերթական նվաճումներից մեկն է։
Ինչպես սովետական անեկդոտն էր ասում՝ "В нашей стране есть плюрализм, и на этот счет не может быть двух мнений!"»:

***

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառումը․ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից»:

***

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը. «Սիրելի՛ երևանցիներ, ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարամարություններ են պատճառվել։
Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more