▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

18 մարդու մահվան լուրը շատ ծանր տարա և Հրաչյայի մասին կոշտ արտահայտվեցի

Անկեղծ ասած 18 մարդու մահվան լուրը շատ ծանր տարա և Հրաչյայի մասին կոշտ արտահայտվեցի:Սակայն երեկ իմ գրած մտահոգությունները ցավոք խորացան:
Օրինակ ի՞նչ կապ ունի Հրաչյայի ազատամարտիկ լինելը այս ողբերգական դեպքի հետ: Մեկը կարո՞ղ է բացատրել: Այսինքն եթե նա լիներ քարտաշ,ուսուցիչ կամ էլ բժիշկ ողբերգությունը տեղի չէր ունենա,ռուսները նրան չէին նվաստացնի թե ինքը ողբերգություն չէր ապրիի:
Բայց երբ անընդհատ շեշտում ես նրա ազատամարտիկ լինելը,հանրային գիտակցության մեջ ձևավորում ես մի պատկեր,որ ռուսները ոչ այնքան 18 մարդու կյանք խլած հայ վարորդի են խալաթ հագցնելով նվաստացրել,այլ նվաստացրել են ազատամարտի գրեթե անմեղ հերոսին ,մեր ազատամարտը և նրա նահատակներին:
Բայց չէ որ այդպես չի,չէ որ դա սուտ է և շատ վտանգավոր սուտ,որովհետեև սերմանում է թշնամանք և խիստ բացասական զգացումներ:
Իսկ թշնամանքը կարող է ծնել հակառակ ռեակցիա:Առանց այդ էլ ռուսները ցույց տվեցին,որ շովինիզմի պակաս չունեն,առանց այդ էլ այնտեղի լրատվամիջոցներով գնաց ակնհայտ հակահայկական քարոզ:Վստահ եմ շատերը Ռուսաստանում կցանկանան հակահայկական տրամադրություններ բարձրացնել: Ինչո՞ւ ջուր լցնել նրանց ջրաղացին: Ո՞ր ինչ:

Ռուսաստանում ամեն առավոտ երկու միլիոն հայ է արթնանաում և գնում մանկապարտեզ, դպրոց, աշխատանքի: Նրանց անվտանգությունը յուրաքանչյուրիս անվտանգությունն է:
Իսկ մեր պետությունը պարտավոր է մեր տարաբախտ քաղաքացուն իրավական և բարոյական օգնություն ցույց տալ:
Միակ ուրախալի բանը այս տխուր պատմության մեջ այն է, որ պարզվեց Հայաստանում լիքը հայրենասեր կա որոնք իրենց արժանապատվության համար պատրաստ էին Պուտինից մինչև իմ համեստ գլուխը ջարդել: Վերջին մի քանի տարիներին Հայաստանում այնքան բան եղավ, որ խոցում էր մեր ազգային արժանապատվությունը,բայց այս մարդկան ծպտունը ես չեմ լսել:
Միթե՞ նրանց խալաթն էր պակասում:

Պետրոս Ղազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more