▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19-ամյա 3 երիտասարդների ճակատագրերի հետ էլ խաղաց պետությունն ու բանակի «բառդակ» անձնակազմը

Մեզանից և ոչ ոք չէր կարող ասել, թե ի՞նչ կաներ, եթե այս պահին Դավիթի փոխարեն լիներ: Ես կրկին շարունակում եմ մեղադրել` չճանաչելով նրան, բայց երբ լսեցի, որ իբրև գեներալի տղա է, առաջին խոսքս եղավ,որ լկստվացնում ուղարկում են: Հիմա զղջում եմ ասածիս համար, այս հոդվածը կարդալուց հետո այդ մեկ նախադասության համար ինձ մեղավոր եմ զգում: Չէ՞ որ մեզանից և ոչ ոք չէր կարող ասել, եթե իրեն նույն հայհոյանքը տային, իրեն կզսպե՞ր և չէ՞ր կրակի: Բանակի մթնոլորտն է սա, կա՛մ պետք է արժանապտվությունդ պահես և խլես մեկի կյանքը, կա՛մ պետք է մարդասպան չդառնաս` հասկանալով, որ հենց այդ հայհոյողը երբևէ չի մտածի,որ կուլ գնացիր `իրեն չսպանելու համար: Սա բանակն է, յուրաքանչյուր հաստատված և չհաստատված անձանձ ինքնահաստատման վայրը: Գաղութը և նույնիսկ դպրոցն ու համալսարանները նույն են, լիդեր,լավ տղա, համեստ,ջահել և այլ տիտղոսներ ժառանգելու հարթակ: Հենց սա է պետք փոխել, որ յուրաքանչյուրս հասկանանք` խոսքը բերանում մեր ծառան է, իսկ բերանից հանելուց առաջ մենք` իր ծառան, այդ ժամանակ էլ յուրաքանչյուրս կգիտակցենք,որ խոսելուց առաջ մտածել է պետք, որ և՛ ապրես, և՛ չխախտես ուրիշի տան անդորն ու խաթարես երիտասարդի ճակատագիրը: Մինչև 15 տարին և ՑՄԱՀ ազատազրկումը ամենադաժան մահն է և՛ դատապարտյալի,և ՛ ընտանիքի համար: Եթե պետք է ապրի, բայց գաղութի պայմաններում, երազանները,որոնք կապված էին արտաքին աշխարհի հետ, հիմա պետք է երազի ` մեկ օր դրսում լինելու մասին: Ես նման ձևով եմ մտածում, նույնիսկ պատահական միջադեպերի ընթացքում մարդու կյանքին վնաս տվողին ես համարում եմ մարդասպան: Ցավոք, նման մտածելով չեմ կարող չմեղադրել Դավիթին, սակայն, միևնույն ժամանակ չեմ պատկերացնում, թե ինքս ի՞նչ որոշում կկայացնեի այդ պահին : Նման պարագաներում մարդն անհավասարկշռված է: Հիմա Դավիթին չճանաչելով, ցանկանում եմ, որ իր հանդեպ պետությունը հնարավորինս բարեխիղճ գտնվի: Եթե ես լինեի դատական համակարգում, հնարավոր է մասնագիտական առումով թերանայի և նման քայլը համարեի շատ սխալ, բայց նրան կներեի և գաղութի փոխարեն մի քանի ամիս,նույնիսկ մի քանի տարի ուղղիչ աշխատանքի կուղարկեի: Գաղութում նստենեցնելով` ոչ ոք չի ուղղվի,հակառակը` շատ լուրջ խթան կհանդիսանա իր և մյուսների հետագա վատ ճակատագրի համար: Հուսամ` դատարանը կհասկանա այն իրավիճակը,որտեղ գտնվել է Դավիթը, կվերլուծի այն և կվճռի այնպիսի որոշում, որ 19 տարեկան երիտասարդը չդառնա ապրող՝ բայց մահացած կյանքով:
Ցավակցում եմ Լյուքսեն Ստեփանյանի հարազատներին, առողջություն և համբերություն եմ ցանկանում Հրաչյա Սարգսյանին, իսկ Դավիթ Խաչատրյանին` դատական արդար որոշում:
Երեք 19-ամյա երիտասարդների ճակատագրերի հետ էլ խաղաց պետությունն ու բանակի «բառդակ» անձնակազմը:

 

Հեղինակ` ՀՈՎՅԱՆ

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more