▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19 տարեկան էի, երբ պապաս մահացավ… Բոնիի անկեղծ խոստովանությունը`ընտանիքի կորստի և դժվարությունների մասին

Վահե Բեգլարյանը՝ Բոնին, իր վերջին հարցազրույցում խոսել է  անձնական կյանքից և մասնագիտական մի շարք թեմաներից։

ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ իր ճանապարհը շարունակեց Vitamin ակումբի հետ, այլ ոչ թե մնաց «32 ատամ» ակումբում, նա պատասխանել է, որովհետև իրեն ավելի դուր էր գալիս Vitamin-ը ու այնտեղ իրեն գնահատված էր զգում։

Բոնին խոսել էր նաև Women’s club-ի հասցեին հնչող քննադատություններին և նշել, որ այնտեղ 18 + հումորներ չկան, որքան էլ որ հասարակության մեջ նման կարծիքներ լինեն։ Նա ասել էր, որ ինքը նույն ցենզուրայի հումորի օրինակ կարող է ցույց տալ, որը եթեր է հեռարձակվել Հանրային հեռուստատեսության եթերում։ Հաղորդավարուհին նաև նշեց, որ շատ հաճախ հումորներ են եղել Բոնիի արտաքինի վերաբերյալ և անկախ այն հանգամանքից, որ վերջինս շուտով դառնալու է 30 տարեկան նրան այդպիսին չեն ընկալում։ Բոնին էլ պատասխանել է, թե միայն հաճելի է, որ իրեն առավելագույնը 23-24 տարեկան են պատկերացնում, իսկ անդրադառնալով արտաքինի վերաբերյալ հումորներին` նշել է, որ նման կատակներ կարողանում են անել միայն ամենահումորով մարդիկ։ Բոնին նաև ընգծել է, որ իր արտաքին տեսքը շատ է օգնել իրեն՝ ոլորտում կայանալու համար։

Խոսելով անձնականի մասին՝ հումորիստը նշել էր, որ ժամանակին ինքը կողակից ուներ, այժմ չունի և դա ծանր փոփոխություն է իր համար։ Նա կատակով ասել է, թե իրեն թվում է, որ ինքը 80 տարեկանում կատուներով ապրող պապիկ է դառնալու, քանի որ այժմ չի մտածում ամուսնության մասին։
Հումորիստը պատմել է նաև, որ հայրը մահացել է, երբ ինքը 19 տարեկան է եղել, իսկ մոր մասին խոսելիս շեշտել էր, որ մայրն իր կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկն է, եթե ոչ ամենակարևորը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more