▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«1993թ-ից Նիկոլն իր ադրբեջանամետ դիրքորոշման մասին բարձր արտահայտվում էր». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը 93 թվականից, Բլեյանի հետ հանդիպումից հետո, երբ մենք 2 կուրսում էինք սովորում, արդեն իր ադրբեջանամետ դիրքորոշման մասին բարձր արտահայտվում էր։ Այսօր գրել է, թե 94 թվականից «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։

Սուտ է ասում։ 

Գործընթացը լուսաբանել ենք հարյուրավոր լրագրողներով։

Բոլոր փաստերը (դոկումենտացիան կա համացանցում Մինսկի խմբի նախագահների հրապարակումներում և այլ միջազգային փաստաթղթերում) կան հրապարակված։ Այն ինչ գրել է նիկոլը, դա իր և բլեյանական ծրագիրը զարգացնելու հետևանք է։ Պարզ է, որ այս նոր գրառումն էլ իր եղբայր ալիևի պահանջով Մինսկի խումբը լուծարելու մտադրությամբ է արել։ Սա ընդամենը Ադրբեջանին ամբողջովին Հայաստանը հանձնելու ընթացքի ևս մեկ փուլ է։

Ո՞վ, ո՞նց կարդարանա կարևոր չէ, կարևորն այն է, որ դեռ կամ ես ու դեռ բոլոր լրագրողները չեն մեռել, որ ասենք․ նիկոլը ոչ միայն սուտ է ասում, այլ դա փաստերով հերքելի է շատ հեշտ։

Ցավոք մեր ասելն էլ հայ ազգի համար արդեն ոչինչ է, քանի որ բոլորին ամեն բան արդեն միևնույն է դարձել։ Ով կարողացավ երկրից թռնում է, ով անճար է դեռ մնում է և հոսանքի տակ ընկած ապրում։ Կարևորը լսեք ամբաղ զամբաղներին, որոնք միասնաբար բոլորին բոլորի դեմ են հանում և միաժամանակ նիկոլի համար ստեղծում ժամանակ մնալու գահավիժող երկրի ղեկին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more