▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 ամիս տավուշցիները դիմադրել են թուրք-նիկոլական տանդեմին. Բագրատ Սրբազան

2 ամիս տավուշցիները դիմադրել են թուրք-նիկոլական տանդեմին. Բագրատ Սրբազան

***

«Տո նախկինները ձեզնից քանի՞ գլուխ բարձր են: Դեմոնիզացրել եք` նախկին, նախկին: Ով ինչ ասում ա, բռնում, սրա-նրա հետ ասոցացնում եք: Էդքան վախեցա՞ծ եք նախկիններից: Իրենց ի՞նչ գործ` ով կգա: Ասում է` ով մեռավ` ձեզ թագավոր կարգեց: Մեր օրակարգը մեկն է` այս գործընթացը` ապօրինի, սուտ, կեղծիքով գործընթացը պետք է դադարի: Խաբեություններով չի կարող ոչինչ լինել»,- դիտարկմանը` իշխանության պաշտպանները ձեզ մեղադրում են նախկինների վերադարձի համար, պատասխանեց Բագրատ Սրբազանը:

***

Բագրատ Սրբազանն ուշ երեկոյան «Պոլիտիկ»-ին տված հարցազրույցում պատասխանեց դիտարկմանը` ժողովուրդը պահանջում է, որ Կառավարությունը հեռանա:

«Եթե դա է ճշմարտության հաղթանակը, ուրեմն դա կարող է լինել: Ժողովուրդը կթելադրի: Ժամանակին մարդ կար, որ ասում էր` ես կգամ, հրապարակում կասեմ, կպատմեմ, կհայտարարեմ: Բայց ընդամենը մի քանի տարի հետո մութ ապակիներով, առանց պետհամարանիշերի մեքենայով անհայտ անձինք է ուղարկում իրեն քվե տված ժողովրդի թիկունք, ինչ անելու` ոչ ոք չգիտի: Մինչդեռ խոստում կար չէ՞` հրապարակում կգամ, կխոսենք, մինչև դուք այո ու ոչ չասեք, բան չենք անի: Հրապարակը մենք ստեղծում ենք, որ ինքն էլ գա, պատասխանները տա»:

***

«Վաղը հարցազրույց տվող մարդը 2021 թվականին եկել է Կիրանց գյուղ, հենց այն նույն տեղում, որտեղ մենք նստած էինք, հենց այն նույն մարդուն, ով ձայնագրությունն է ցույց տվել, նրա խնդրանքին` մեզ մենակ չթողեք, պատասխանել է. «Ձեռքս կկտրեմ, ձեզ մենակ չեմ թողնի»:

Էդ նույն մարդը, սահման պահող մարդը, արտասվում է: Ասում է` ինձ խաբեց:
Բա հիմա ես հարցնում եմ` ձեռքը ե՞րբ է կտրելու»,- «Պոլիտիկ»-ին տված հարցազրույցում հարցադրում արեց Բագրատ Սրբազանը:

***

 

***

***

***

***

***

33 տարի առաջ այս օրը Ոսկեպարի անտառներում սպանվեցին և գերեվարվեցին տասնյակ հայ ոստիկաններ։ Այս մասին գրել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների խումբը սարերով շարժվում է դեպի Ոսկեպար և անսպասելի հայտնվում կրակի տակ։ Թշնամու գնդակից զոհվում են 11 ոստիկաններ, ևս 3-ը մահանում են ադրբեջանական գերության մեջ։

Չնայած տեղի ունեցածն իրական ողբերգություն էր, սակայն իրենց այդ արարքով հայ ոստիկանները ցույց տվեցին` ինչպիսին պետք լինի և ինչ արժեքներով պետք է առաջնորդվի ոստիկանի համազգեստ կրող հայը։

Ցավոք սրտի, այդ հերոսական օրինակից 3 տասնամյակ անց որոշ հայ ոստիկաններ թշնամական ուժերի հրամանով Օղակ գործողություն են իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ՝ խայտառակելով ոստիկանական համազգեստը։

Մեր պարտքն է վառ պահել հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակը, որպեսզի հենց նրանք օրինակ դառնան բոլորիս, հատկապես պետական և ուժային համակարգում ծառայողների համար։

Հավերժ փառք և խոնարհում»,- գրել է պատգամավորը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more