Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացնելով Արցախում իրավիճակն ասաց. «Երեկ ՄԱԿ-ում անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ քննարկվել է Արցախի հարցը. դա շատ կարևոր է, որովհետև ամենաբարձր ամբիոնից հնչեց Արցախի հարցը: 200 ժամից ավել բլոկադայի մեջ ենք, ՄԱԿ-ի արձագանքն այս առումով անընդունելի էր և կտրուկ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին»,- ասաց պետնախարարը: |