▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան

«Ասում եք՝ օրենքի երկիր ա: Վարչապետը Սամվել Կարապետյանի մասով հրահանգներ ա տալիս, որ բռնեն, ասում ա՝ էսի պիտի սատկի, սրան պիտի նստեցնեմ, սրանից ունեցվածքը խլեմ: Սա ո՞ր մի ժողովրդավարական երկրի տրամաբանության մեջ ա տեղավորվում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: «Լավ, գժի տե՞ղ եք դնում էստեղ մարդկանց»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, արձագանքելով նախօրեին ՔՊ-ականների կողմից հնչեցված հայտարարություններին՝ կապված Մարտի 1-ի հետ, ձայնագրություն միացրեց, որտեղ 2008թ. իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում՝ ունենալ ձեռքին ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար... Չեք պատկերացնի՝ հոգիս ոնց էր փառավորվել, երբ իմացա՝ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք վերցրել... Հավաքում եք ինչքան հնարավոր է շատ մարդ»: Լևոն Քոչարյանն ասաց՝ Փաշինյանն անմեղ չի եղել. «Երբ ձեր վարչապետն էս հայտարարությունն անում էր, չի եղել ոչ մի զոհ: Առաջին զոհը եղել ա ոստիկան, 190-ից ավելի ոստիկան է տարբեր վնասվածքներ ստացել ու քաղաքացիական անձ՝ 32 հոգի»,- հավելեց նա:

info@asekose.am/095519696
Քաղաքական more