2014 թվականի հունվարի 3-ին՝ օրվա երկրորդ կեսին, Երևանում, իսկ հունվարի 4-ին ամբողջ հանրապետությունում կսկսվի 2014թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը: Կենսաթոշակները կվճարվեն բարձրացված չափերով:
Միաժամանակ հայտնում ենք, որ կենսաթոշակները կշարունակվեն վճարվել 2014թ. հունվարի 8-ից:
Կենսաթոշակի չափի հաշվարկման նոր կարգին կարող եք ծանոթանալ Սոցիալական ապահովության պետական ծառայության կայքի «Կենսաթոշակի հաշվիչ» բաժնում: