▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2020-ից հետո իմ երազանքներից մնաց միայն մեկը, որ հայտնի գրող Ջերոմ Սելինջերի խոսքերով է․Գլխ․դատախազ

Դատախազությունում այսօր տեղի ունեցած տարեմուտի միջոցառմանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ Դատախազությունն անզիջում է լինելու յուրաքանչյուր անձի նկատմամբ, ով կոտնձգի հանրային բարիքին։ Նա իր ելույթում նշել է, որ ասել` անչափ ուրախ է բոլորին այնտեղ տեսնել, նշանակում է ոչինչ չասել, որովհետև ձևավորված հարազատ միջավայրը պարտավորեցնող է։

«Երբ փոքր էի, երազանքները շատ էին, հետո դրանք քչացան ու ավելի իրատեսական դարձան, իսկ 2020թվականից հետո մնաց միայն մեկը. հայտնի գրող Ջերոմ Սելինջերի խոսքերով` պաշտպանել երեխաներին անդունդի եզրին։ Ես, ըստ արարողակարգի, ես պետք է խնդրեի բոլորիդ մեկ րոպե լռությամբ հարգել մեր շատ նահատակ հերոսների հիշատակը, բայց ես այսօր կխախտեմ այդ արարողակարգը, և դրա փոխարեն, և կխնդրեմ, որ մեզ հյուր եկած բալիկների ճիչերով, ծիծաղով ու ուրախությամբ լցվեն այս միջանցքները»։ Աննա Վարդապետյանը հավելում է, որ խախտումը դիտավորյալ է արված, որ լինի ազդակ. «Ազդակ, որ մենք կանք, կլինենք»։

Մանրամասները` տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more