▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունը (քվեարկությանը մասնակից 359 անձից 285-ը) ընտրել է ՔՊ-ին։

Այսինքն` Արցախը` հեչ, զոհերը` հեչ, Հայաստանի «կզած» կարգավիճակը` հեչ, կարևորը` «Նիկոլս մնա»։

Այսօր էլ պայքարը պետության համար չէ։ Բացառությամբ, առանձին անհատների։ Ու դա շատ լավ հասկանում են մեր հարևանները։

Սա է իրականությունը։

Վերադարձեք իրականություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more