▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 ամսական արքայազն Ջորջի մկրտությունը

Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի որդու մկրտությունը տեղի է ունեցել Սեյնթ-Ջեյմս թագավորական պալատի եկեղեցում: Մկրտության արարողությանը մասնակցել են նաև Ելիզավետա II թագուհին և նրա ամուսին Չարլզը, արքայազն Հարրին, Քեյթ Միդլթոնի ծնողները, ինչպես նաև նրա եղբայրը և քույրը: Ընդհանուր առմամբ, տոնակատարությանը ներկա են եղել 20 հոգի:

Փոքրիկը կրել է շքեղ ժանյակե զգեստ, որը կարվել է թագավորական դերձակուհի Անժելա Կելլիի կողմից: Ըստ թագավորական ավանդույթի` փոքրիկ Ջորջը պետք է կնքվեր Բուքինգեմյան արքունիքում: Սակայն Քեմբրիջի դուքսն ու դքսուհին խախտել են այդ ավանդույթը: Նրանք երկուսն էլ սիրում են Սեյնթ Ջեյմսը, քանի որ այն երկուսի համար հատուկ նշանակություն ունի: Քեյթ Միդլթոնը ընտրել էր Սեյնթ Ջեյմսը ամուսնությունից առաջ հաղորդություն ստանալու համար, իսկ արքայազնին այս արքունիքի հետ կապում է խորը և անձնական հիշողություն. այստեղ է 1997 թվականին գտնվել իր մոր` արքայադուստր Դիանայի մարմինը մինչ Վեսթմինստեր տեղափոխվելը:

Ծիսական  արարողությունը կատարվել է հատուկ մկրտության համար բերված սուրբ ջրով լցված արծաթյա ավազանում:
Երեխային թագավորական պալատ են բերել ծնողները` Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը: Քեյթը ինչպես միշտ փայլել է իր գեղեցկությամբ. Նա կրել է շքեղ մարմնագույն զգեստ և էլեգանտ գլխարկ, որն ավելի է ընդգծել  դքսուհու գեղեցկությունը և կանացիությունը:

 

72157636898028895

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more