Արդեն տեղեկացրել ենք, որ դերասանուհի, ռեժիսոր, երգչուհի Էնջլ Մարտիրոսյանը ամուսնացել է։ Նա եւ սիրելին՝ Ռամին, ով Ալժիրից է, Հայաստանում հայկական հարսանիք են կազմակերպել։ Հարսանիքին հրավիրված հայտնի հյուրերը օրվա լուսանկարներով եւ տեսանյութերով կիսվել են ինստագրամյան իրենց էջերում։

Հարսանիքի հաղորդավարը եղել է Ավետ Բարսեղյանը։ Էնջլը եւ սիրելին ռեստորանի բացօթյա հատվածում փոխանակվել են ամուսնական մատանիներով, միմյանց սեր խոստովանել, այնուհետեւ խնջույքը նշել հանդիսասրահում։

Էնջլի համար մեծ անակնկալ է եղել Անդրեի մուտքը սրահ։ Վերջինս իր կատարումներով ողջունել է հյուրերին եւ շնորհավորել զույգին։ Հարսանիքին ելույթ են ունեցել նաեւ Ֆորշը, Շուշան Պետրոսյանը, իսկ Լիանայի կատարումներից մեկը կարող եք դիտել Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Դիտեք նաև՝


