▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 ժամ առաջ ինձ ամուր գրկել էր, ոնց կարող էր ինքնասպան լինել.Հայկի ընկերուհին` միջադեպի մասին

 «Հրապարակ» օրաթերթը ներկայացրել է զրույց ինքնասպանություն գործած Հայկ Հայրապետյանի ընկերուհու հետ.

- Լիաննա, դու հա՞յ ես:

Հարցիս պատասխանը մի քանի օր ուշացավ: Այնուամենայնիվ պատասխանեց.

- Բարև, այո, ես Ֆրանսիայի հայ եմ: - Կներես, չէի տեսել մեսիջդ:

- Հայատառ հասկանու՞մ ես, ուզում եմ ինչպես քույրը քրոջ հետ զրուցել:

-Հասկանում եմ, բայց դժվար եմ կարողանում, ավելի լավ է լատիներեն տառերով գրես:

- Լրագրող եմ, մի քանի հարց ունեմ: - Ի՞նչ կապ ունեիք Հայկի հետ, ինքնասպանությանը հավատու՞մ եք:

- Ես մինչև հիմա չեմ հավատում ու չեմ հասկանում՝ ինչու է նման բան արել: Ես իրա երկրպագուհին եմ: - Մենք ուզում էինք նշանվել: - Մենք սիրում էինք իրար ու այնքան էինք սիրում իրար, չեմ կարող ասել: Ինքը ասում էր, որ հրաշք եմ և ուրախ է, որ ես իրա կողքին եմ: Ինքը ինձ երկու օր առաջ ծանոթացրեց իրենց գյուղում իր ընտանիքի հետ:

- Դու հիմա Երևանու՞մ ես: - Ճի՞շտ է, որ ասում են՝ ընկերուհին է եղել ինքնասպանության պատճառը, կներես կոշտ հարցի համար:

- Ես հիմա Փարիզում եմ արդեն: - Հաստատ պատճառը ես չեմ եղել, քանի որ մենք իրար շատ էինք սիրում ու մի օր առաջ խոսացել ա, որ իմ ձեռքը ուզի: Ինքը գործում ինչ որ մեկի հետ... գործնական հարցով... բայց էդ մենք հլը պարզ չգիտենք ու հլը կիմանանք՝ ում հետ ա վիճել:

- Պատճառ կա՞ր ինքնասպանության, գուցե սպանությու՞ն էր: - Դու Երևանու՞մ էիր:

- Ես չգիտեմ, շատ կուզենայի իմանալ, չի տեղավորվում իմ մեջ: Ես իրա տանն էի մնում՝ ընկերուհուս ու իրա մոտ ընկերոջ հետ: - Առավոտ հելավ, հաց դրեց, հագնվեց ու եկավ ինձ գրկեց: Ես իրան հարցրի՝ ե՞րբ ես գալու, ասաց՝ պերերիվին: Ինքը ինձ ժամը 9 անց 47 զանգեց, հարցրեց՝ ամեն ինչ նորմա՞լ ա, տենց մի 6 րոպե խոսացինք: Ասաց, որ իրա մամայի հետ խոսել ա ու որ պրոբլեմ չկա իրա հետ մեր միանալուն: Ու մի քանի քաղցր խոսքեր ասաց՝ պերերիվին կգամ: Ժամը 12 –ին զանգեցի ու համարը չէր պատասխանում՝ մեկ զբաղված էր, մեկ զանգ ա գնում, պատասխանող չկա ու տենց սկսեցի պանիկայի մեջ ընկնել: - Ես ուրբաթ եմ վերադարձել Ֆրանսիա, էսօր էլ գնում եմ իմ քաղաք՝ Տուլուզ:

- Ի՞նչ կուզեիր ասել, որ կօգնի գործի բացահայտմանը:

- Ես ինչ որ գիտեմ էդ եմ ասում, ես չեմ հասկանում ու հավատում իրա քայլին, քանի որ նպատակներ ուներ գործով ու անձնականով: - Ասում են, որ էդ բալկոնն էլ էնքան բարձր էր, որ երկու մարդ էին պետք, որ իրան գցեին, դրա համար չեմ հասկանում ես, չեմ կարողանում հարմարվել, որ ինքը ինքնասպան ա եղել, որ երեք ժամ առաջ ինձ ուժեղ գրկել էր, ոնց կարա տենց բան լինի, չգիտեմ, մի ամսից կպարզվի երևի, անկետա են անում հիմա:

-Շնորհակալություն, Լիաննա ջան, քեզ համբերություն ու կամք, եթե ինչ որ բան ուզենաս ասել՝ գրի:

- Ինքը ինձ համար ամենայուրահատուկ մարդն էր, ես այնպես սիրում էի իրան... Շատ ափսոս, շատ, շատ, շատ ափսոս: Ես քեզ տեղյակ կպահեմ: Շնորհակալություն:

Մի քանի ժամ հետո մոտս միտք առաջացավ ու գրեցի՝ Լիաննա ջան, կար՞ մեկը, որ խանդում էր ձեզ: Դեռ չի պատասխանել՝ գուցե ինքնաթիռու՞մ է...

 Հեղինակ` Հասմիկ Բաբաջայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more