Մեր տեղեկություններով «Էրեբունի» բժշկական կենտրոնում օրերս եռյակ է ծնվել: ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը հաստատեց տեղեկությունը` նշելով.
«32-ամյա մայրը հղիության 31-րդ շաբաթում լույս աշխարհ է բերել երկու տղա և մեկ աղջիկ: Աղջիկը` 1 կգ 580 գրամ քաշով, տղաները` մեկը 1 կգ 650, մյուսը` 1 կգ 250 գրամ քաշով: Թե’ մայրը, թե' բալիկներն իրենց շատ լավ են զգում»,-տեղեկացրեց Շուշան Հունանյանը:
Հարցին, թե հաճա՞խ են նման դեպքեր գրանցվում, Էրեբունի» ԲԿ-ի լրատվական ծառայության ղեկավարը պատասխանեց, որ նմանատիպ դեպքեր հիմա շատ են լինում:
«Նման դեպքեր հիմա շատ են լինում: Հիմա էլ ենք սպասում եռյակի ծնունդի: Լինում է, որ սովորական ճանապարհով բեղմնավորված կանայք են եռյակ ունենում, լինում է, որ եռյակի ծնունդը պայմանավորված է լինում արհեստական բեղմնավորմամբ»,-նշեց Շուշան Հունանյանը: