▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

33 հայեր՝ Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությանը

Ուշագրավ տեղեկատվություն ամերիկյան ֆիլմարտադրության մեջ՝ հայազգի անունների մասին:

85-րդ ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմերի ստեղծման գործընթացում իրենց ներդրումն են ունեցել 33 հայեր` դերասաններ, ձայնային և լուսային էֆեկտների մասնագետներ, ռեժիսորների օգնականների, դիզայներներ և դիմահարդարներ և շատ այն մասնագետներ:

Օսկարի հավակնորդ ֆիլմերում իրենց մասնակցությունն են ունեցել ֆրանսիահայ հանրահայտ դերասան Սիմոն Աբգարյանը, Արթուր Դարբինյանը, Մաքս Դերդերյանը: Լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչված «Սրտով ֆիզախը» ֆիլմի պրոդյուսերը նույնպես ազգությամբ հայ է` Կատերին Սաֆարյանը:

««Արգո» գործողությունը» ֆիլմում, որը ճանաչվել է լավագույն ֆիլմ, հերոսներին մարմնավորել են չորս հայազգի դերասաններ` Ադրինե Բարբոն, Հովիկ Ղարիբյանը, Ռոման Միտիչյանը և Ջեք Թոփալյանը:

 Աղբյուրը` Ա1 պլյուս.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more