▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«3.5 միլիոն դոլարը վատ սկիզբ չէ աղքատ երկրում օլիգարխ լինելու համար»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018-ի թավշյա ապոկալիպսիսի ալիքի վրա իշխանության եկած ամենասուսիկ-փուսիկ, հեզ, զուսպ և արտաքուստ ցպահանջ Լիլիթ Մակունցը դոլարային միլիոնատեր է։ Համենայն դեպս 1 միլիարդ 317 միլիոն 715 հազար ՀՀ դրամը նա ո՛չ Մակունց պապիկից է ժառանգել, ո՛չ էլ տատիկից։ Սա այն թիվն է, որն արտացոլվել է, որպես եկամուտ իր տարեկան հայտարարագրում։
Մինչև իշխանափոխությունը Լիլիթը ճգնակյաց դասախոս էր, երբ նա հայտնվեց պալատական միջանցքներում և թավշյա ոտաբոբիկ շրջմոլիկներն իրար ականջի փսփսում էին ո՞վ է նա, ո՞վ է նա... նա մեզ հետ չի քայլել։ Տառաճանաչներից Արայիկ Հարությունյանը սաստում էր հեղափոխական խավարասերներին՝ պապանձվե՛ք, նա Նիկոլի անգլերենի ուսուցիչն է։
Հ.Գ. Չնայած վերջերս Նիկոլը մեծ դժվարությամբ ճանաչեց իր սանիկներին, որոնք ևս կարող էին նախարարներ նշանակվել, հետո «Լեոյի վրայի» իր վարսավիրին, որը բավականին բարետես մարդ էր և կարող էր մեր շահերը ներկայացնել Զիմբաբվեում կամ Գրենլանդիայում։ Բայց արդեն ուշ է։ Սակայն Լիլիթին ասենք «բրավո», 3.5 միլիոն դոլարը վատ սկիզբ չէ աղքատ երկրում օլիգարխ լինելու համար»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more