Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի «գործով» դատալսման այս փուլը կանցկացվի դռնփակ
Նման որոշում կայացրեց դատավոր Հակոբ Մանուկյանը, քանի որ, ըստ նրա, կան մասնավոր կյանքին վերաբերող հանգամանքներ։
***
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու հետ կապված դատական ակտի կատարմանը ենթադրյալ խոչընդոտելուն։
***
|
«Հայ ժողովուրդն է ընտրում հայոց հայրապետին, հեռացնելու ընթացակարգ չկա։ Աշխարհիկ մարդը չի կարող հեռացնել։ Եկեղեցին առանձին է, պետությունն առանձին»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը։ «Երբ որ դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզենաս, կարաս անես»,- հավելեց նա։ *** |
|
Լրագրողի հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեք այս դատարանից, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Հույս ունեմ, որ բանականությունը և պատասխանատվությունը պետության, ազգի ու եկեղեցու հանդեպ, կգերիշխեն քաղաքական պատվերին»։ |
Եկեղեցին է մնացել այն կառույցը, որ պահպանում է հայությունը և հայկական արժեքները։ Դուք տեսել եք, թե իրար հաջորդականությամբ ինչքան են ոտնահարվում կառույցները և ամեն տեղ ուզում են իրենց ձեռքը դնել՝ իրենց նպատակներին հասնելու համար,լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Սարկավագը։
«Ինչքան էլ հորինվածքներ դնեն, թե ինչ-որ բարենորոգումներ են ուզում անել, բացառվում է բարենորոգումը, երբ իշխանության են գալիս մի քանի տարով, բայց փորձում են 1700 տարվա եկեղեցական պատմության մեջ թվացյալ բարեփոխումներ իրականացնել»,-ասաց Հրայր Սարկավագը։
***
«Վեհափառ Հայրապետը մեղադրվում է իր կանոնական լիազորությունը իրականացնելու համար և սա, բնականաբար, ակնհայտ անօրինական և քաղաքական գործընթաց է նրա նկատմամբ»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
***
|
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Քաղաքական-հասարակական մի շարք գործիչներ, հավատացյալ հանրությունը հավաքվել է դատարանի բակում՝ հաջակցություն Կաթողիկոսի։ Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էջմիածնում այսօր 16։00 կկայանա Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների դատավարությունը։ Ազգային ամոթի և խայտառակության օր։ 15:00 է, մեքենաների խցանումը Արգավանդից մինչև Մայր Աթոռ է։ ՀԱՅԵՐԸ գնում են սատարելու իրենց Հայրապետին»։ |


