Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներից տեղեկացանք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արման Մուշեղյանն իր ֆեյսբուքյան էջում ուղևորավարձի թանկացման հետ կապված հայտարարության առաջարկ է արել, որում ասվում է. «եթե կա որևիցե գծոտեր, ով դժգոհ է պայմաններից և հրաժարվում է 100 դրամով սպասարկել, ապա ես պատրաստ եմ վերացնել այդ գիծը գծատիրոջ ամբողջ գույքով: Կարող ենք գնահատել նրա գույքը և պարտավորվում եմ խելամիտ պայմաններով ու ժամկետում մարել այդ գումարը:»
Այս առիթով հայտարարում ենք, որ ՀՀ Փոխադրողների միությունը լիազորված է առնվազն NN 4, 17, 30 երթուղիները սպասարկող ընկերությունների կողմից երթուղային տվյալ գծերի սպասարկումն անմիջապես հանձնել Ձեզ, իսկ հանձնվող գույքի վճարման պայմանների և գրավադրված գույքի վարկի մարմար պարտավորությունների ստանձնման համար պատրաստակամ ենք օր առաջ սկսել բանակցություններ:
Հաշվի առնելով Ձեր առաջարկը, խնդրում ենք տասնօրյա ժամկետում ներկայացնել Ձեր գնողունակության վերաբերյալ երաշխիքներ և անցնել բանակցությունների գործնական փուլ:
Հարգանքներով ՀՀ Փոխադրողների միության նախագահ Հ. Եղիազարյան