▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

48 տարեկանում դերասանները պիտի գնան թոշակի. դա է Դադասյան Ժիրայրի նոր «օրենքը»

Շատ ճիշտա` ինքը շատ լավ կարողանումա մսխի պետական փողերը, դերասաններին ստրուկի տեղ օգտագործի, մարդկանց 25 տարվա վաստակը առհամարելով` հանի գործից, անօրինաբար թողնի փողոցում, ինչ է թե հանդգնել է դերասանը կամ դերասանուհին պահանջի օրենքով իրեն հասանելիք գումարն ու վերաբերմունքը, իհարկե նրա արցախցի լինելու հանգամանքն էլ պիտի հաշվի առնվի, ինչի մասին նա հիշեց միայն Քոչարյանի նախագահության օրոք և երևի կմոռանա Սարգսյանի նախագահությունից հետո: Երեք դատարան` այդ թվում վերաքքնիչն ու վճռաբեկը, արդեն ապացուցել են օրենքի շրջանակներում, որ նա ապօրինաբար արդեն երեք տարի է հեռացրել է աշխատանքից դերասանուհու հայտարարելով, որ նա ծերացել է, 48 տարեկանում դերասանները պիտի գնան թոշակի. դա է Դադասյան Ժիրայրի նոր «օրենքը», ես չեմ էլ կասկածում, որ նրան կդնեն, քանի որ այս սիստեմին միայն նման որակումով մարդիկ կարող են ծառայել...հայտնեմ ի գիտություն հենց Ժիրայրի, որ ես ամեն ինչ անելու եմ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան որպեսզի արդարությունը վերականգնվի անօրինաբար Մնջախաղի Թատրոնի 20 տարվա դերասանուհի Ռուզաննա Հակոբյանին անօրինաբար հեռացնելու նրան երեք տարի հացից ու աշխատանկից զրկելու, նրա իրավունքները լկտիաբար ոտնահարելու և այդ բոլորը ֆինանսապես և մնացած բոլոր միջոցներով փոխհատուցելու համար, իսկ եթե Մշակույթի նախարարությունը նման օրինախախտին պաշտոնի բարձրացում կանի, ապա նրանք նույնպես պատասխան պետք է տան:

Արշակ Զաքարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more