Այսօր հանրայինի առավոտյան ծրագրի սպորտային մեկնաբանը ահագին բարձրացրեց տրամադրությունս, երբ մեր սպորտսմենի 64-րդ տեղը ներկայացրեց որպես հերթական բարոյական հաղթանակ: Մոտավորապես տեքստը այսպիսին էր. դուք պատկերացրեք, որ նա աշխարհում 64-րդ դահուկորդուհին է, ամբողջ աշխարհի բոլոր դահուկորդների մեջ 64-րդը: Ափսոս, շախատ անող չեղավ, որ ասեր` քիչ ես ասում, ոչ թե աշխարհի, այլ մեր համաստեղության, գալակտիկայի, տիեզերքի: Այսպես ավելի ճոխ ու ռազմահայրենասիրական կհնչեր: