▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7-ամյա ամերիկացին 750 հազար դոլար է հավաքել` հայ ընկերոջն օգնելու համար

Մի քանի ամսվա ընթացքում  յոթամյա փոքրիկ ամերիկացին ավելի քան 750 հազար դոլար է հավաքել  հիվանդ ընկերոջ համար՝ վաճառելով իր գիրքը։ Դիլան Սիգալը պատրաստվում է այդ թիվը հասցնել մեկ միլիոնի, որպեսզի կարողանա օգնել իր հայ ընկերոջը՝ Հովհաննես Փուրնազարյանին։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

8-ամյա լոսանջելոսաբնակ Հովհաննեսը տառապում է գլիկոգենոզ (շաքարախտի տեսակ) հիվանդության ծանր տեսակով։ Դիլանը մտահոգվել է իր ընկերոջ առողջությամբ, երբ իմացել է դրա մասին։ Դիլանի ծնողները օգնել են որդուն՝ միջոցներ գտնել Հովհաննեսին օգնելու համար։ Սկզբում նրանք վաճառել են թխվածքներ և լիմոնադ՝ գումար հավաքելու համար։ Սակայն հետագայում Դիլանն այլ ծրագրեր է մշակել։

Նա գրել է գիրք շոկոլադե սալիկի մասին, այն նկարազարդել է, ինչից հետո շուրջ 200 օրինակ վաճառվել է Դիլանի դպրոցում։ Սակայն մեկ տարի էլ չանցած այդ գիրքը տարածվել է բոլոր 50 նահանգներում և 42 երկրներում՝ ապահովելով Դիլանին 750 հազար եկամուտ։

Բժիշկներն ասել են, որ այս գումարն ավելի քան բավական է բուժումն իրականացնելու համար։ Մնացած գումարն ուղղվում է Ֆլորիդայի բժշկական դպրոցին, որտեղ հետազոտողներն աշխատում են այս հիվանդության բուժումը կատարելագործելու համար։

Ըստ Դիլանի ծնողների, «շոկոլադե սալիկ» արհայտությունը Դիլանը հաճախ է օգտագործում՝ արտահայտելու համար իր գոհունակությունը։ Հենց այդ արտահայտություն էլ դարձել է նրա գրքի անվանումը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more