Լրագրող Հակոբ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սարսափելի պատմություն. մի շաբաթ առաջ տեղեկացրել էինք, որ ավստրիալական Սիդնեյում առեւանգել են 85-ամյա Քրիս Բաղարյանին։ Մինչ օրս նրան չէին հայտնաբերել։ Երեկ նրա անդամահատված մարմինը հայտաբերել են Սիդնեյի արվարձաններից մեկում։ Պարզվել է նախկին երուսաղեմահայ Քրիսին շփոթել են եւ այլ մարդու փոխարեն են առեւանգել։ Ու որպեսզի չբացահայտի իրեն առեւանգողներին, այդպես դաժանաբար սպանել են։ Ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի։
Արթուր Հակոբյանի թղթակցությունը Սիդնեյից անգլերենով կարդացեք մեր կայքէջում։


