▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուլիսին սպառվել է օգոստոսի փողը, սեպտեմբերին սպառվելու է հոկտեմբերի ու նոյեմբերի համար նախատեսված բյուջեն․․․

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Պետական համակարգում գաղտնիք չէ, որ բյուջեում փող չկա, հետևաբար ամեն տեղից ծախսեր են կրճատվում: Ամենամեծ կրճատումը բաժին է ընկել, բնական է, անվտանգությանը:

Մայիսի 28-ին նախընտրական ռամզաշքերթ կազմակերպած ու սպայական անձնակազմին 82 թվի Աերոֆլոտի ստուարդեսայի համազգեստ հագցրած էս պատուհասները նախատեսել էին մինչև հուլիսի 30-ը 336 մլրդ դրամ ծախսել անվտանգության վրա, փաստացի ծախսել են 271 մլրդ:

Նենց որ վճարովի դարձած «անվճար» առողջապահությունից բողոքողները պիտի իմանան, որ էդ «անվճարն» էլ չէր լինի, եթե անվտանգության, կրթության և մեծ առումով բոլոր մնացած հոդվածներով համատարած կրճատում չլիներ:

Ընդ որում, նույնիսկ այս կրճատումներն իրավիճակը չեն փրկում:

Օգոստոսի դրությամբ առողջապահությանը տրամադրված 169 մլրդ-ից ծախսվել է 180 մլրդ-ը:

Այսինքն հուլիսին սպառվել է օգոստոսի փողը, սեպտեմբերին սպառվելու է հոկտեմբերի ու նոյեմբերի համար նախատեսված բյուջեն: Իսկ ինչ են անելու հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները տարվա վերջին երեք ամիսները, ոչ մեկ չգիտի...

info@asekose.am/095519696
Հասարակություն more