▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ա ՛խ, Ախպարիգ

Թուրքական «Միլլիյեթ» թերթում Նեջդեթ Սարաչի կողմից հրապարակված «Ա ՛խ, Ախպարիգ» վերնագրով հոդվածում խոսվում է Հրանտ Դինքի սպանության պատճառների ու դատավարության անպտղության մասին: Հոդվածը, որոշ կրճատումներով՝ ստորև.

«Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկում՝ Քուրթուլուշում, մեծացած բոլոր երեխաների նման իմ ականջին էլ հայկական արտահայտություններից ամենաբնութագրողը «Ախպարիգ»-ն է: Ախպարիգը թուրքերեն «Աբի» (մեծ եղբայր) հասկացությունից էլ ավելի մտերմիկ դիմալաձև է: 1970-ականներին ԱՍԱԼԱ-ի գործողությունների հետևանքով հայերի նկատմամբ թշնամության աճի հետ զուգընթաց մեր փողոցում և ախպարիգ բառի գործածությունը և ախպարիգները պակասեցին: Դրանից հետո էլ անունները սկսեցին փոխվել. Հակոբների, Զադիգների ու Միհրանների փոխարեն դրվեցին Ասլաններ, Մուրատներ ու Բուրաքներ: Դինքի Սպանության6-րդ տարեդարձի կապակցությամբ նրա ընկերների «Այստեղ ենք ախպարիգ» անվամբ ինտերնետային կայքը տեսնելով՝ ես էլ Քուրթուլուշը հիշեցի…

Ա ՛խ, Ախպարիգ, Գրեթե պարզ էր, թե քո սպանությունը ինչպես է ծրագրվել ու իրականացնել, սակայն դատարանը ոչ կազմակերպությանը կարողացավ գտնել, ոչ էլ քո սպանության իրական մեղավորներին: Ինչպես քո փաստաբան Ֆեթհիյե Չեթինն է ճիշտ բնութագրում. «վերադարձանք այնտեղ, որտեղ գտնվում էինք 6 տարի առաջ»: Չնայած քո անձի շուրջ ստեղծված   հասարական կարծիքին՝ խիղճն ու արդարությունը դատարկ բովանդակությամբ հասկացությունների նման շարունակում են դոփել իրենց տեղում: Ինչպես չդոփեն, եթե լավ ոստիկանի դերի մեջ մտածներն ու նույնիսկ կեղծավորությամբ քո կողքին գտնվողները չտեսնելու են տալիս 301 հոդվածով քեզ դատապարտելու թույլտվություն տված ու քո սպանության դատավարության վրա գործադրված ճնշումներում լուրջ դերակարարություն ունեցող Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուի որդու հարսանիքին Էրդողանի վկա դառնալու հանգամանքը:

Ա՛խ, Ախպարիգ, նոյնիսկ նրանք, ովքեր կարծես քո շահերն են պաշտպանում, չտեսնելու են տալիս Ստամբուլի Սամաթիա թաղամասի «վերջին հայերի» հետ կատարված դեպքերը: Տարեց հայ կինը սպանվում է, ուրիշները հարձակման ենթարկվում: «Ակօս»-ը գրում է՝ «Սամաթիան փշի վրա» է, իսկ ոստիկանությունը ինչպես միշտ հանգիստ է:

Ոստիկանությունը. «Մարիցա Քյուչուքի սպանությունը անփորձ մարդու կողմից 

կատարվածսպանություն է»-ից  բացի  ոչինչ  չի  կարողանում ասել: 

Իրականությունն այն է, որ մի երկրում, որի վարչապետը նույնիսկ հեռուստացույցով կարող է ասել. «Մեզ ոչ հայկական, ոչ հրեական, ոչ էլ ներեցեք հունական ոչինչ չի մնացել»՝ վիրավորելով այդ 

համայնքներին, ոստիկանության մտքով չի կարող անցնել, որ այդ  զարգացումները խորը ատելության արդյունք են»:

 

Աղբյուր` Ermenihaber.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more