▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱ-2022․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց եւ խմբի առաջատարն է

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի, ավելացած 3 րոպեին ևս մրցակիցները չկարողացան արձանագրել հակառակորդի դարպասի գրավում:

Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի: Խմբի մանձնյա առաջատարը մնում է Հայաստանը՝ 10 միավորով:

Հյուսիսային Մակեդոնիայի թիմը 7 միավորով երրորդն է։

Երկրորդ տեղ բարձրացավ Գերմանիայի հավաքականը, որը Տիմո Վերների եւ Լերոյ Սանեի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով պարտության մատնեց Լիխտենշտեյի թիմին։

Ռումինիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց իսլանդացիներին եւ 6 միավորով չորրորդն է։ Իսլանդիան 5-րդն է՝ 3 միավոր։

Լիխտենշտեյնն առանց միավորի վերջինն է։

3 օր անց՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 22:45-ին Հայաստանի հավաքականը Շտուտգարդում կհյուրընկալվի Գերմանիայի հավաքականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more