▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԱԾ-ն տեղյա՞կ է, որ օտարերկրյա կազմակերպությունը ՀՀ պոչամբարներից նմուշառում է վերցնում»․ լրագրողը՝ Համբարձում Մաթևոսյանին

«Հայաստանի տարբեր մարզերում օտարերկրյա կազմակերպություններ ուսումնասիրություններ են իրականացնում, նմուշառումներ են վերցնում հողից, պոչամբարներից, մասնավորապես՝ չեխական «Առնիկա» կազմակերպությունը։ Վերջին շրջանում նրանք ուսումնասիրություններ են իրականացրել Սյունիքի մարզում՝ Քաջարանի մասին է խոսքը։ Դուք տեղյա՞կ եք՝ ինչ գործընթաց է իրականացվում, արդյո՞ք ԱԱԾ-ն տեղյակ է, որ օտարերկրյա կազմակերպություն է գալիս Հայաստան և պոչամբարներից նմուշառում վերցնում»,- այսօր Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի ամփոփիչ ասուլիսում լրագրողը հարցն ուղղեց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանին։

«Պետական տարածքներում նմուշառումներ, հետազոտություններ իրականացնելու թույլտվություն մենք չենք տվել։ Իսկ եթե մտահոգիչ որևէ բան կա, մեր իրավապահ համակարգի գործընկերներն ուսումնասիրում են, կամ կուսումնասիրեն»,- ի պատասխան՝ նշեց նախարարը։

***

Սյունիքի մարզի «Շիկահողի» հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ սահմանազատումից հետո. ՇՄ նախարար

Համբարձում Մաթևոսյանը հույս ունի, որ խաղաղության պայմաններում հնարավորություն կունենան հարևան երկրի հետ իրականացնել անտառպահպանման աշխատանքներ սահմանամերձ հատվածներում։ 

Հայաստանյան մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում, որ Սյունիքի «Շիկահողի» արգելոցի տարածքում ադրբեջանական կողմը մասսայական ծառահատումներ է անում ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար։ Այդ նպատակով մոտ 60 հա անտառ է հատվել` կտրվել է առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ։ Նշենք, որ արգելոցի տարածքը 12 371.1 հա է։

***

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսել է COP17-ի գագաթնաժողովին Ադրբեջանին հրավիրելու մասին։ Ըստ նախարարի՝ հրավիրող կողմը ոչ միայն ՀՀ-ն է, այլ նաև ՄԱԿ-ը։ «Բոլոր երկրները տեղեկացված են օրերի հետ կապված, պաշտոնական հրավեր չի ուղարկվել, առաջիկայում կուղարկվի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Ադրբեջանի պատվիրակությանը պատրաստ են հյուրընկալել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more