▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2018-ին եղել է քաղաքական թատրոնով իշխանափոխություն...Ժողովրդին օգտագործել են որպես շարժվող դեկորացիա»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «2018-ին հեղափոխություն չի եղել, եղել է քաղաքական թատրոնով իշխանափոխություն․
Ազգային ժողովի ՔՊ-ական երեփոխանների պարզունակ ստերը լսելիս մտածում եմ՝ իրենք իրե՞նց, թե՞ հանրությանը են հիմարի տեղ դրել։ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտարարել է․ «Այո, հեղափոխություն եղել է արձագանք անարդարությանը»։ Ի՞նչ հեղափոխություն, 2018-ին եղել է դրսի հզոր կենտրոնների կողմից ներսի գործակալների միջոցով կազմակերպված, քաղաքական թատրոնով իշխանափոխություն։ Ժողովրդին այդ թատրոնում օգտագործել են որպես զանգվածային, շարժվող դեկորացիա, իշխանությունից ժողովրդի արդարացի դժգոհությունն այդ անազնիվ խաղում օգտագործել են։ Աշխարհի ո՞ր երկրում են ԱԱԾ-ն ու դրա գործակալները գործող իշխանության դեմ հեղափոխություն արել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more