▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբեղան կարգալույծ է հռչակվել` եկեղեցականին անհարիր ընթացքի համար

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդման համաձայն, Եղիա աբեղա Խաչատրյանի հարցը քննության է առնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Կարգապահական հանձնախմբի կողմից և ներկայացվել կարգալուծության:

Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Արմեն Խաչատրյան ավազանի անունով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more