▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյան քաղաքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը

Մայիսի 14-ին Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցում էին են նախագահ Ս. Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, ԱԺ Նախագահը, պատգամավորներ: Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին օծվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Վեհափառ հայրապետն օրհնեց կառույցի բարերարին` Գագիկ Ծառուկյանին ու նրա ընտանիքին, նաև ճարտարապետին, ու շինարարներին: Տաճարի ճարտարապետը Արտակ Ղուլյանն է, կոնստրուկտորները` Հովհաննես Մեյրոյանն ու Տիգրան Դադայանը: Օծման արարողությունից հետո Կոտայքի թեմակալ առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քրամյանը մատուցեց առաջին պատարագը: Վեհափառ հայրապետը Առաքել սրբազանին արքության պատիվ շնորհեց` բարձր գնահատելով վաստակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more