▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբրահամ Մանուկյանը շարունակում է «փայ» ուզել. «Հրապարակ»

«ԲՀԿ-ում հարաբերական անդորր է. նոր դուրս եկողներ չկան: Մեր տեղեկություններով, ԲՀԿ «քանակությունը» 15-ից չպետք է իջնի, իշխանությունները «թույլ» չեն տալու: Չնայած դրան, ԲՀԿ-ում խմորումները շարունակվում են ոչ միայն խմբակցության քարտուղարի, այլև կուսակցության կուրացիայի հարցում. Աբրահամ Մանուկյանը շարունակում է «փայ» ուզել: Հովիկ Աբրահամյանի հետ վերջին հանդիպմանը նա առաջարկել է, որ ինքը ԲՀԿ մարզային, իսկ Վարդան Վարդանյանը՝ Երևանի կառույցները կուրացիա անի, սակայն Աբրահամյանն ասել է՝ ոչ: Բանն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ «մնացորդված» թիմը դեմ են Մանուկյանին՝ «ինքն զբաղված է խառնակչությամբ» պատճառաբանությամբ: Ւր հերթին Զոհրաբյանը հայտարարել է, որ «այդ դեպքում» կհրաժարվի «պաշտոնից»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more