▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աչքներս լույս. հացը նորից թանկանալու է

Աչքներս լույս, ժողովուրդ, դեռ եղած թանկացումները չմարսած` սեպտեմբերից նոր թանկացումներ են լինելու: Մասնավորապես, նորից թանկանալու է հացը, որովհետև ալյուրն է թանկանալու:
Ըստ ալյուրի խոշորագույն ներկրող «Մանչո Գրուպի» Իվան Մոսոյանի` իրենք մի քանի ամիս է առանց եկամուտի էին աշխատում, որովհետև ալյուրի գինը մեկ պարկի մեջ 4 դոլարով թանկացել էր, ինչի հաշվին հաց արտադրողները կամ չէին թանկացրել հացը, կամ էլ քիչ էին թանկացրել, բայց հիմա բոլորն էլ հասկանում են, որ այսպես երկար շարունակվել չի կարող, ուստի հիմիկվանից արդեն նախապատրաստում են հանրությանը, թե բա ժողովուրդ, մեզ կներեք, բայց գազը թանկացավ, հոսանքը թանկացավ, հեն ա՝ ալյուրն էլ թանկացավ, մենք ի՞նչ անենք...
Այս իրավիճակի առնչությամբ հատկապես պատկերավոր է ընկալվում հացի արտադրությամբ զբաղվող «Մուսալեռ» ընկերության ղեկավար Վահան Շառոյանի հայտարարությունը, որը նա արել է «Առավոտ»-ի հետ զրույցում. «Սեպտեմբերին ալյուրը կթանկանա, հացն էլ կթանկանա, ուղղակի իմ խղճի տեսանկյունից հարմար չի` ես էլ ժողովրդի կաշին քերթեմ, կաշի էլ չի մնացել»:

Ցանկացած նորմալ կառավարություն, ըստ տրամաբանության, պետք է խմբակային ինքնասպանություն գործեր, որ իր վարած ապաշնորհ 5-ամյա կառավարման շնորհիվ առանց այն էլ ոչ այնքան հարուստ ժողովրդին հասցրեցին չքավորության եզրին ու հիմա էլ անց են կացնում այդ եզրը, բայց դե մերոնց ի՞նչ կա, իրանք՝ իրանց օֆշորներով, իսպանական վիլլաներով ու կիպրոսյան բիզնեսներով, իսկ երբ վիճակն անկայունանա, էնքան որ կգնան Զվարթնոց ու հայդե՝ հաջող, անլվա Հայաստան:

Արմենակ Առաքելականի գրառումը 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more