▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադամանդե Բարբի տիկնիկ՝ 15.000 դոլար արժողությամբ

Դիզայներներ Ֆիլիպ և Դևիդ Բլոնդները Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում հանրությանն են ներկայացրել յուրահատուկ Բարբի տիկնիկ՝ Pink Diamond Barbie Doll:

 

 Մոդելավորողները տիկնիկի համար կարել են անհավանական գեղեցիկ զգեստ՝ զարդարված բյուրեղներով։ Հագուստն ամբողջացրել են բյուրեղյա կոշիկներով և վարդագույն մորթուց պատրաստված մուշտակով։ Սակայն իրական արժեք ներկայացնում են ոչ թե իրերը, այլ զարդերը։ Բարբիի ապարանջանը, մատանին և ականջօղերը պատրաստված են սպիտակ ոսկուց և իրական ադամանդներից։

 

Մազերը և հոնքերը բնական մազերից են։ Պրեմիերայից առաջ ոճաբաններն աշխատել են տիկնիկի սանրվածքի և դիմահարդարման վրա։ Եվ այս ամենը թույլ է տվել, որ Pink Diamond Barbie Doll-ը դառնա աճուրդի նմուշ՝ 15 հազ. դոլար արժողությամբ։

72157638946683604

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more