Տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում և 15-րդ լիագումար նիստում:
«Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար մարդասիրական նշանակության միակ լիարժեք ճանապարհն է»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը: