▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական ԶԼՄ-ները հիմա էլ «վառված» են հայ մոդելի հաջողություններից

Թուրքական լրատվամիջոցները բազմիցս նշել են, որ Թուրքիայում արդեն 2 տարի որպես թոփ-մոդել մի շարք մոդելային գործակալությունների հետ համագործակցող ազգությամբ հայ Ռոզա Շաքե Հովհաննիսյանը նորաձևության ասպարեզում մեծ պահանջարկ ունի:

Եթե խոսքը հայուհու մասին է, բնականաբար  ադրբեջանական ԶԼՄ-ներն անտարբեր չէին կարող մնալ: Նրանց արձագանքը սպասելի էր, սպասելի էր նաև, դրա բնույթն ու զավեշտալի լինելու աստիճանը:

Ադրբեջանական կայքերից մեկը նախ փորձել է բացատրել պահանջված լինելու չափանիշները՝ նշելով, որ պահանջված լինել ամենևին չի նշանակում լինել  գրավիչ:

«Ավելին՝ Fashion TV-ի ցանկացած հեռուստադիտող կարող է հաստատել, որ այժմ մոդելներից պահանջվում է լինել հնարավորինս անդեմ, որպեսզի գեղեցկությունը չշեղի մարդկանց ուշադրությունը, որը պետք է սևեռված լինի նրա ներկայացրած հագուստների վրա վրա: Այլ կերպ ասած՝ ժամանակակից մոդելը պետք է «կախիչ» լինի, ով ընդամենը ցուցադրում է հայտնի բրենդների հագուստները: Իսկ դրա համար պետք են Շաքե Հովհաննիսյանի նման աղջիկներ»,- գրում է կայքը:

Հոդվածագիրը նշում է, որ միանշանակ Թուրքիայում էլ կարելի էր գտնել նման արտաքինով աղջիկներ, բայց… ամենամեծ զավեշտը. ըստ ադրբեջանցիների՝ հարցն ունի  քաղաքական ենթատեքստ:

Նշվում է, որ Արևմուտքը ճնշում է Թուրքիային՝ ստիպելով ընդունել Ցեղասպանությունը: Եվ Թուրքիայի՝  հայուհուն որպես ամենապահանջված մոդել ներկայացնելու քայլը  մտածված  է: Դա կարող է դառնալ ապացույցը՝ հայերի նկատմամբ թուրքերի հանդուրժողական վերաբերմունքի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more