|
Ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի որդին՝ Ամին Բայրամլին, պատրաստվում է ելույթ ունենալ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) կազմակերպած միջոցառմանը, այս մասին գրում է ադրբեջանական Caliber-ը։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Արցախի նախկին օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գառնիկ Քերքոնյանը։ «Կարճ՝ ադրբեջանական ընդդիմության մասին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ անդրադառնալով ANCA-ի միջոցառման անոնսին։
Նշենք, որ Գ․ Իբադօղլուն տնային կալանքի տակ է անցած տարվանից։ Ադրբեջանում նրան մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական առաջնորդ, Թուրքիայում ծայրահեղական և ահաբեկիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ կապեր ունենալու համար: Ադրբեջանի և մի շարք արևմտյան երկրների իրավապաշտպանները պնդում են, որ Իլհամ Ալիևի ռեժիմը շինծու մեղադրանքներով հալածում է իշխանության հասցեին քննադատություն հնչեցրած ընդդիմադիր հայտնի տնտեսագետին: |
Ադրբեջանցի ընդդիմադիր գործչի որդին կմասնակցի Ամերիկայի հայ ազգային կոմիտեի միջոցառմանը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more



