Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն անդրադառնալ Աբովյան քաղաքի եկեղեցու բացման ընթացքում հյուրասիրության ժամանակ արված հայտնի տեսանյութերին:
Բուն տեսանյութերի բովանդակությունը, դրանց հրապարակման ճիշտ լինել-չլինելը, մեր հասարակության թերսնվածության փաստը մի կողմ դնելով` շատ տեղին մի դեպք հիշեցի:
2011 թվականի գարնանը Միացյալ Նահանգներում էինք խմբով: Հյուսիսային Կարոլինայի Ռալե քաղաքում մեզ հրավիրեցին մի բարեգործական կազմակերպություն, որը սնունդ էր հայաթայթում աղքատ երկրներին: Տեղում փաթեթավորվում էր նպարեղեն(հիշում եմ` բրինձ, սիսեռ, չորացրած բանջարեղեն) աֆրիկյան մի քանի երկրների և... Ադրբեջանի համար, այո, այո, նավթադոլարներով, «հարուստ» Ադրբեջանի համար: Կազմակերպիչները նշում էին, որ Ադրբեջանում նման մթերքի պակասը շատ է զգացվում և իրենք մշտապես այդ երկրի մի քանի շրջաններ սնունդ են ուղարկում: Feed the Hungry, կարծեմ այսպես էր կոչվում նախաձեռնությունը:
Ֆեյսբուք