▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցիները մշակել են կոնցեպտ՝ ինչպես են վերադառնալու ու ինչ իրավունքներ են ունենալու»․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հրավիրված ասուլիսում խոսել է «Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ադրբեջանական ծրագրի» մասին։ «Ներկայացնում ենք մեզ հասանելի ադրբեջանական փաստաթղթի մասին տվյալ․ պրոցեսը վերաբերում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի կոնցեպտին։ Ադրբեջանցիները մշակել են կոնցեպտ՝ ինչպես են վերադառնալու ու ինչ իրավունքներ են ունենալու։ Շարժն այս ուղղությամբ սկսել է 2023-ին․ Ալիևի աշխատակազմի ղեկավարը նշանակվել է համակարգող ու անցկացնում է միջոցառումներ՝ վերադարձի ձևաչափով։ Վերջին ամիսներին ակտիվությունն աճել է»,- իր խոսքում ասել է Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

***

Ադրբեջանի քաղաքացին իրավունք չի ունենալու հող գնել Հայաստանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Այսօր կա հնարավորություն, որ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում կարող են աճուրդի մասնակցել, ես դրա մասին ասել էի, իշխանություններն արձագանքեցին, թե դա շուտ է դրվել։ Դրանից հետո էլ տարածքային կառավարման նախարարն ասաց, թե գործարկել են աճուրդների նոր կայք, որի միջոցով Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի գնում անել ՀՀ-ում՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո։

Մենք ասում ենք, որ ադրբեջանցին իրավունք չի ունենալու հող գնելու, բնակարան գնելու և նույնիսկ Հայաստանում գույք նվեր ստանալու։ Ադրբեջանցին Հայաստանում 10 օրից ավելի գտնվելու իրավունք չի ունենալու»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Քաղաքական more