Հազարավոր ադրբեջանցիներ և Բաքու ժամանած հյուրեր, ովքեր փողոց էին դուրս եկել` զորահանդեսը դիտելու, մեծ հիասթափություն են ապրել: Պատճառը ոստիկանների կողմից փողոցների շրջափակումն է եղել և ստեղծված խառնաշփոթը:
Փաստացի, քաղաքացիները զրկվել են զորահանդեսը դիտելու հնարավորությունից: Դրանից զատ` նրանց խոսքով` ոստիկանները շատ կոպիտ են վարվել քաղաքացիների հետ, որոնցից շատերը երեխաների հետ էին:
Այս մասին գրում է ադրբեջանական contact.az-ը:
Ոստիկանները խոչընդոտել են նաև լրագրողների աշխատանքը: Անգամ Turan-ի լրագրողին մեղադրել են հակապետական գործունեության մեջ` սպառնալով ձերբակալել: Տպավորությունն այնպիսին է եղել, որ միջոցառումը ոչ թե քաղաքացիների, այլ էլիտայի համար էր նախատեսված: