Ադրբեջանում պետական պաշտոնյաները Հայաստանի հանդեպ կարծես ռազմական հռետորաբանության և սպառնալիքների նոր մակարդակի են անցնում: Գնալով սրանց ախորժակը մեծանում է և ընկնում են երազանքների գիրկը: Արդեն մեկ անգամ չէ, երբ բարձրաստիճան պաշտոնյաները ի դեմս այդ երկրի նախագահի սպառնում են «ազատագրել» ոչ միայն Արցախը, այլև այսպես կոչված «իրենց բոլոր պատմական տարածքները», որոնք ի դեպ ներառում են ներկայիս Հայաստանի ամբողջ տարածքը: Սա մի կողմից ծիծաղելի է, բայց մյուս կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և հանդիսանում է ուղղակի սպառնալիք մեր երկրի և ժողովրդի անվտագության համար, որն անարձագանք թողնել չի կարելի:
Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը «Լաչինի օպուպացիայի 22-ամյակին» նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ լինի «ազատագրել իր տարածքները», ապա «թշնամին» (մենք) կհասկանա, որ իրենք կկարողանան ազատագրել ոչ միայն1990-ականներին, այլև դրանից շատ ավելի վաղ «օկուպացվածները»:Չդիտարկել սա որպես սպառնալիք մեկ ինքնիշխան պետության կողմից ընդդեմ մյուսի, կնշանակե ոչինչ չհասկանալ միջազգային իրավունքից: Իմիջիայլովց նշեմ, որ ավելի վաղ «Նովրուզ Բայրամի» տոնակատարության կապակցությամբ Ադրբեջանի նախագահը նույնպես հանդես էր եկել ագրեսիվ հայտարարություններով և նշել, որԱդրբեջանը «ազատագրելու է» ոչ միայն Ղարաբաղը, այլև բոլոր «պատմական տարածքները», որի մեջ մտնում է նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը»: Այնպես որ կարելի է շատ հանգիստ եզրակացնել, որ Ադրբեջանի փոխվարչապետի վերջին հայտարարությունը բխում է Ալիևի հայտարարության տարմաբանությունից:
Ինչպես ավելի վաղ նշվեց սա արդեն վերածվում է նոր մակարդակի քաղաքականության, որին պատշաճ արձագանք ինչպես երևում է Հայաստանը չի տալիս: Մեր դիվանագետներն ու պաշտոնյաները հաճախակի ասում են, որ կուլիսների ետևում այս ամբողջ գործընթացների մասին խոսվում է և միջազգային հանրությունն իբր դատապարտում է ռազմական ագրեսիա կոչ անող ցանկացած հայտարարություն: Գիտեք ինչ կարծում եմ սա շատ քիչ է: Կարծում եմ այս խնդրի բարձրաձայնումը պետք է լինի ավելի բարձր մակարդակի վրա` կոորդինացված և կազմակերպված:
Հիշում եմ, թե ինչպես Սաֆարովի արտահանձնման ժամանակ մեր երկրի նախագահը իր մոտ հրավիրեց Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին և հայտնեց Հայաստանի մտահոգությունն ու հետագա քայլերը: Հիշում եմ նաև, թե դա ինչ մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում, որին ինչ խոսք նպաստեց նաև մեր սփյուռքը: Կարծում եմ այս դեպքը պակաս կարևոր չէ և անհրաժեշտ է գործել մոտավորապես նմանատիպ տրամաբանությումբ: Պետք է դրան արձագանքվի և սրա մասին պետք է խոսվի ոչ թե կուլիսների ետևում, այլ` բացեիբաց: Ինչու ոչ պետք է ինչ-որ տեղ «ստիպել» միջազգային հանրությանը հրապարակայնորեն դատապարտել Ադրեջանի կողմից նման հայտարարությունները դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ամեն դեպքում սա տարբերակներից մեկն է և պարտադիր չէ, որ հենց այսպես ամեն ինչ արվի, բայց այն որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է պատշաճ քայլեր ձեռնարկել` հաստատ:
Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, իսկ մենք դրան մատների արանքով ենք նայում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


