▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը խնդիր է դրել հեղինակազրկել ռուս խաղաղապահներին»

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել ադրբեջանիցների կողմից իբրև թե բնապահպանական նպատակներով Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ․ «Այս ամեն ինչը կեղծ է․ ի՞նչ գործ ունի բնապահպանական խնդիրը ճանապարհ փակելու հետ։ Այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից․ եթե այս պահին Ստեփանակերտում որևէ մեկը շտապ բժշկական օժանդակության կարիք ունենա Երևանում, Գորիսում կամ այլ բժշկական հաստատություններում, ուղղակի չի կարող, էլ չեմ խոսում դեղորայքային մատակարարումների և հումանիտար բազմաթիվ այլ խնդիրների մասին։ Սա ևս մեկ դրսևորում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության։ Ես հստակ տեսնում եմ նաև, որ այս գործողությունները ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ են ուղղված, խնդիր է դրված հեղինակազրկել, որակազրկել ռուսական խաղաղապահ զորակազմին, նաև երևի թե հող պատրաստելով 2025 թվականից հետո խաղաղապահների ժամկետը չերկարացնելու համար»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more