▲ Դեպի վեր

Tuesday, 08.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները բավականին մոտ են դարձել». Ալիև

«Մեր պատմական հաղթանակը ճանապարհ բացեց դեպի խաղաղ բանակցություններ, և կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտեցել են»,- Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իր հերթին Գերմանիայի նախագահը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մեծ նշանակություն ունի, հավատում է, որ համաձայնագիրը կստորագրվի:

***

«Խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Այն ստորագրելու մեր պայմանները Հայաստանին հայտնի են և նոր չեն, սակայն Հայաստանից դեռևս որևէ լուրջ արձագանք չենք ստացել»,- Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, որը հղում է պարունակում Հայաստանի Անկախության ակտին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է: Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը միավորում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է... Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է: Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի Ադրբեջանի երկու պայմանները»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more