▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ասուլիսն ամբողջությամբ և առանց մեկնաբանության

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ասուլիսն ամբողջությամբ և առանց մեկնաբանության

Նշենք միայն, որ ինչպես  հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ Մամեմդյարովը հավելել է, թե ԼՂ հարցի վերաբերյալ Ադրբեջանի հստակ դիրքորոշումն այն է, որ ստատուս-քվոն պետք է փոփոխվի. «2004թ-ին սկսված «Պրահայի գործընթացի»  համաձայն՝ հայկական կողմը պարտավորվեց վերադարձնել Ղարաբաղին հարակից տարածքները, իսկ ադրբեջանական կողմը պետք է ապահովեր այդ տարածքների անվտագությունը։ Հետո կողմերի միջև պետք է տնտեսական հարաբերություններ հաստատվեին։ 2007թ-ին մշակվեցին Մադրիդյան սկզբունքները։ Իսկ 2009թ-ին Աթենքում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների մակարդակով հանդիպման ժամանակ Մադրիդյան սկզբունքները համալրվեցին նոր կետերով։ Դրանից հետո տեղի ունեցավ տասը հանդիպում տարբեր մակարդակներով։ Ինչպես նաև ստորագրվեց Մոսկովյան հռչակագիրը ` նախագահների մակարդակով առաջին և միակ փաստաթուղթը։ Կազանում (2011թ.)և Սոչիում (2011թ.) կայացած հանդիպումներից հետո բանակցություններում լճացում սկսվեց»:

Մամեդյարովը  նշել է, թե Ադրբեջանը կողմնակից է «պրահյան գործընթացի» շարունակմանը։ «Ես ուրախ եմ, որ հայաստանցի իմ գործընկերը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ հայկական կողմն ընդունում է 6 կետից բաղկացած սկզբունքները։ Այդ սկզբունքները կմախքի դեր կկատարեն. դրա շուրջ կարող է խաղաղության համաձայնագիր ստորագրվել։ Իմ կարծիքով՝ բանակցությունների ամենամեծ խոչընդոտն ադրբեջանական տարածքներում հայկական պահակակետերի առկայությունն է»,-ասել է նա։  

 

Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ ԼՂ հարացում ստատուս- քվոն անընդունելի է. «Անկասկած, ստատուս–քվոն անընդունելի է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար... նաև ԼՂ բնակչության համար... և հատկապես Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կողմնակից է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more