▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի նախագահը, ըստ էության, Հայաստանի հետ գործընթացը մտցնում է փակուղի

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի նախագահը բավականին կոշտ ելույթ է ունեցել, որով, ըստ էության, Հայաստանի հետ գործընթացը մտցնում է փակուղի։

Շանտաժ, ուժի կիրառման սպառնալիք և ցանկացած գնով իր ռազմավարական նպատակներին հասնելու չհիմնավորված հավակնություններ։

Թվում է թե Ալիևն այս մասին հաճախ է խոսում, սակայն սա այն դեպքերից է, երբ խոսքում հստակ երևում է պահանջները, ակնկալիքները ու դրան հասնելու քայլերի հաջորդականությունը։

ՀՀ իշխանության «խաղաղության օրակարգը» վաղուց սպառվել է, հասարակությանը տված խոստումը տապալված, իսկ իշխանության ղեկին գտնվողները երկրի գլխին կախված նոր վտանգները չեզոքացնելու և իրադրությանը համահունչ գործելու որևէ լուրջ, առարկայական քայլ չեն ձեռնարկում։

Նոր փորձություններին Հայաստանը դիմավորում է պարտվածների խմբակով, համատարած անտարբերության և հասարակությանը մոլորեցնելու, ստելու իշխանական քարոզչությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more