Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ադրբեջանի ՊՆ-ն հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել. «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված, վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև»: ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞ այս առթիվ... այս ի՞նչ վտանգավոր լռություն է»: Ավելի վաղ, Տաթևիկ Հայրապետյանը գրել էր․ «Երեկ գիշերը «Тогарма» թելեգրամյան ալիքը հաղորդել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն մի քանի զինվորական ուրալներով փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը Հայաստանի հետ սահմանի մոտակայքում՝ Տեղ գյուղից ոչ հեռու գտնվող հատվածում: Դրանից հետո «Armenian military portal» թելեգրամյան ալիքը նշեց, որ եղել է պայմանավորվածություն ՌԴ-ի և ադրբեջանական կողմերի միջև առ այն, որ հայկական կողմը մինչև ապրիլի 1-ը կկառուցի Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը: Ըստ էության, ճանապարհը գրեթե պատրաստ է և Ադրբեջանը որոշել է նման քայլի գնալ: Պաշտոնական որևէ մեկնաբանություն ՀՀ ՊՆ-ի կողմից չկա: Բայց ակնհայտ է, որ շատ վտանգավոր գործընթացներ են գնում: Ադրբեջանը օրեր առաջ ԼՂՀ ՊԲ-ի ու ռուս խաղաղապահների թերացումների արդյունքում վերահսկողություն սահմանեց այլընտրանքային ճանապարհի նկատմամբ, հիմա արդեն ՀՀ-ի կողմից է փորձում քայլեր ձեռնարկել: Հույս ունեմ ՊՆ-ն շուտով կպարզաբանի իրավիճակը: Ակնհայտ է, որ մեր անգործությունից ու ուշացած քայլերից Ադրբեջանը մաքսիամալ ձևով օգտվում է՝ վերջնականապես փորձելով կտրել Արցախ-Հայաստան կապը»: |
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է «գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ» վերահսկողության տակ վերցնելու մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet